Մբապեի և Կավանիի դուբլերի շնորհիվ ՊՍԺ-ն ջախջախիչ հաղթանակ տոնեց (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության առաջատար «Պարի Սեն Ժերմենը» 12-րդ տուրում արտագնա հանդիպում անցկացրեց «Անժեի» հետ։ «Ժան Բուին» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0։5 հաշվով։ Ունաի Էմերիի սաներից Կիլիան Մբապեն և Էդինսոն Կավանին դուբլեր ձևակերպեցին, մեկ գոլ էլ խփեց Յուլիան Դրաքսլերը։

Այս հաղթանակից հետո ՊՍԺ-ն 32 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Անժեն» մնաց 13 միավորով՝ 13-րդ տեղում։

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր

«Անժե» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 0։5
Գոլերը՝ Մբապե 5՛, 84՛, Դրաքսլեր 14՛, Կավանի 30՛, 60՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում