Էդերի գոլի շնորհիվ «Ինտերը» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իտալիայի առաջնության առաջատարներից «Ինտերը» միավորներ կորցրեց 12-րդ տուրում։ Լուչանո Սպալետիի թիմը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Տորինոյի» հետ։ Հանդիպման հաշիվը 59-րդ րոպեին բացեց Յագո Ֆալկեն, իսկ «Ինտերի» պատասխան գոլը 79-րդ րոպեին խփեց Էդերը։

Այս հանդիպումից հետո «Ինտերն» ունի 30 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Նապոլիին», որը տուրի շրջանակում իր հանդիպումը դեռ չի անցկացրել, զիջելով 1 միավորով։ «Տորինոն» 17 միավորով 7-րդ տեղում է։

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում