Վալմերսոնի գեղեցիկ գոլի շնորհիվ «Բանանցը» հաղթեց «Շիրակին» (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Գյումրիում․ «Շիրակը» հյուրընկալեց «Բանանցին» և նվազագույն հաշվով պարտություն կրեց։ Հանդիպման միակ գոլը 81-րդ րոպեին խփեց Վալմերսոն Գարսիան։
Այս հաղթանակից հետո «Բանանցն» ունի 17 միավոր և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, իսկ «Շիրակը» 18 միավորով երրորդ տեղում է։
Խաղի տեսագրությունը ներկայացված է այս հղմամբ։