«Յուվենտուսը» կամային հաղթանակ տոնեց, «Նապոլին» միավորներ կորցրեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում գործող չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալեց հետնապահ «Բենևետոյին» և 2։1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։ 19-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ամատո Չիչարետին։ 57-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Գոնսալո Իգուայինը, իսկ հաղթական գոլը 65-րդ րոպեին խփեց Խուան Կուադրադոն։

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսն» ունի 31 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Նապոլիին» զիջելով 1 միավորով։ Վերջինս հյուրընկալվելիս չի կարողացել հաղթել «Կիևոյին»․ արձանագրվել է 0։0 հաշիվը։ Նշենք նաև, որ «Բենևետոն» 0 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Կիևոն» 16 միավորով 10-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 12-րդ տուր

«Կիևո» – «Նապոլի»՝ 0։0

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

«Յուվենտուս» – «Բենևենտո»՝ 2։1
Գոլերը՝ Իգուային 57՛, Կուադրադո 65՛ – Չիչարետի 19՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում