«Ռոման» գոլառատ խաղում հաղթեց «Ֆիորենտինային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Ֆիորենտինային» և 4։2 հաշվով հաղթանակ տոնեց։

Հանդիպման մեկնարկում թիմերն արագ գոլեր խփեցին․ 5-րդ րոպեին «գայլերին» առաջ մղեց Ժերսոնը, իսկ 9-րդ րոպեին դաշտի տերերից աչքի ընկավ ժորդան Վերետուն։ 30-րդ րոպեին Ժերսոնը դուբլ ձևակերպեց, սակայն «Ֆիորենտինան» նախքան ընդմիջում կրկին վերականգնեց հավասարությունը․ աչքի ընկավ Ջովանի Սիմեոնեն։ Երկրորդ կեսում գոլեր խփեցին միայն հյուրերը․ նախ հաշիվը 2։3 դարձրեց Կոստաս Մանոլասը, ապա աչքի ընկավ Դիեգո Պերոտին։

Այս հաղթանակից հետո «Ռոման» ունի 27 միավոր (11 խաղ) և զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը, իսկ «Ֆիորենտինան» մնաց 16 միավորով՝ ութերորդ տեղում։

Ա Սերիա, 12-րդ տուր

«Ֆիորենտինա» – «Ռոմա»՝ 2։4
Գոլերը՝ Վերետու 9՛, Սիմեոնե 39՛ – Ժերսոն 5՛, 30՛, Մանոլաս 50՛, Պերոտի 87՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում