«Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Լաս Պալմասին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ խոշոր հաշվով առավելության հասավ հետնապահներից «Լաս Պալմասի» նկատմամբ։ 

«Սերուցքայինները» 3 անպատասխան գնդակ ուղարկեցին Ռաուլ Լիսոայինի պաշտպանած դարպասը։ Հաշիվն առաջին խաղակեսի վերջնամասում բացեց Կազեմիրոն, 56-րդ րոպեին հեռահար հարվածով հիանալի գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն, իսկ վերջնական հաշիվը 74-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո ձևակերպեց Իսկոն։

Այս հաղթանակից հետո «Ռեալն» ունի 23 միավոր և «Ատլետիկոյի» հետ կիսում է 3-4-րդ հորիզոնականները՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 8 միավորով, իսկ երկրորդ տեղւոմ գտնվող «Վալենսիային»՝ 4։ «Լաս Պալմասը» մնաց 6 միավորով 19-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ռեալ» – «Լաս Պալմաս»՝ 3։0
Գոլերը՝ Կազեմիրո 41՛, Ասենսիո 56՛, Իսկո 74՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում