«Միլանն» արտագնա խաղում հաղթեց «Սասուոլոյին» (տեսանյութ)

Ա Սերիայի 12-րդ տուրի շրջանակում «Միլանը» հյուրընկալվեց «Սասուոլոյին» և 2։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Հյուրերի կազմում մեկական գոլ խփեցին Ալեսիո Ռոմանյոլին և Սուսոն։

Այս հաղթանակից հետո «Միլանն» ունի 19 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական, իսկ «Սասուոլոն» մնաց 8 միավորով՝ 17-րդ տեղում։

Ա Սերիա, 12-րդ տուր

«Սասուոլո» – «Միլան»՝ 0։2
Գոլերը՝ Ռոմանյոլի 39՛, Սուսո 67՛

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում