Միհրան Մանասյանի նշանակալի ցուցանիշը

Հայաստան առաջնության 12-րդ տուրի` «Արարատի» դեմ խաղում (2:0) դուբլ ձևակերպած Միհրան Մանասյանն իր 60-րդ գոլը խփեց «Ալաշկերտի» կազմում: Այդ մասին գրում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա ֆուտբոլիստը դարձավ Բարձրագույն խմբի պատմության մեջ 12-րդ խաղացողը, ում հաջողվեց հատել 60 գոլի սահմանագիծը մեկ թիմի կազմում:

Հատկանշական է, որ Մանասյանը հանդիսանում է «Ալաշկերտի» ռեկորդակիրը ոչ միայն գոլերի, այլև երևանյան թիմի կազմում անցկացրած հանդիպումների քանակով: Նա մասնակցել 108 խաղի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում