Լա լիգա. Ռոնալդուն` վերջին 25 տարում «Ռեալի» գոլային փոխանցումների առաջատար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գոլային փոխանցում է կատարել Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի` «Լաս Պալմասի» դեմ խաղում (3:0):

Պորտուգալացու համար դա Պրիմերայի շրջանակում կատարած 84-րդ գոլային փոխանցումն էր: Նա այդ ցուցանիշով շրջանցեց Ռաուլին (83),- գրում Լա լիգայի մամուլի ծառայությունը:

Վերջին 25 տարում դա «սերուցքայինների» ռեկորդն է: Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը Մադրիդում 9-րդ մրցաշրջանն է անցկացնում: Նա «Ռեալին» միացել է 2009 թվականի ամռանը: Այս ընթանցքում նա Պրիմերայում 272 խաղի է մասնակցել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում