Ամփոփիչ մրցաշարի վերջնական կազմը

Փարիզի «Մասթերս» կարգի մրցաշարում հաղթելու շնորհիվ Ջեք Սթոքը նվաճել է տարվա Ամփոփիչ մրցաշարի ուղեգիր:

Ամերիկացին եզրափակչում 5:7, 6:4, 6:1 հաշվով պարտության է մատնել Ֆիլիպ Կրայնովիչին ու տարվա լավագույն 8 թենիսիստիների շարքում հայտնվելու պայքարում շրջանցել է ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակչի մասնակից Պաբլո Կարենո Բուստային:

Լոնդոնում կայանալիք սուպերմրցաշարի ուղեգիր են նվաճել նաև Ռաֆայել Նադալը, Ռոջեր Ֆեդերերը, Ալեքսանդր Զվերևը, Դոմինիկ Տիմը, Մարին Չիլիչը, Գրիգոր Դիմիտրովը և Դավիդ Գոֆենը:

Ամփոփիչ մրցաշարը մեկնարկելու է նոյեմբերի 12-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում