Թոփ-5 առաջնություններ. հոկտեմբեր ամսվա խորհրդանշական հավաքականը

Whoscored.com վիճակագրական կայքը ներկայացրել է հոկտեմբեր ամսվա ընթացքում թոփ-5 առաջնություններ (Իսպանիա, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա) խաղերի հիման վրա կազմված խորհրդանշական հավաքականը: Լավագույններն ընտրվել են յուրաքանչյուր մրցավեճում ստացած միջին գնահատականների հիման վրա` 10-բալանոց սանդղակով:

Ըստ դիրքերի նախորդ ամսվա լավագույն 11 ֆուտբոլիստները.

Դարպասապահ – Կրիստիան Պուջիոնի («Սամպդորիա», միջին գնահատականը` 7.9)։

Պաշտպաններ – Սերժի Ռոբերտո («Բարսելոնա», 7.6), Սալիֆ Սանե («Հանովեր», 7.9), Բենժամեն Պավար («Շտուտգարտ», 7.8), Վենդել («Բայեր», 8.0)։

Կիսապաշտպաններ – Ֆերնանդինյո («Մանչեսթեր Սիթի», 8.0), Գոնսալու Գեդեշ («Վալենսիա», 8.2), Լուկաս Տորեյրա («Սամպդորիա», 7,9)։

Հարձակվողներ – Լերոյ Սանե («Մանչեսթեր Սիթի», 8.9), Նաբիլ Ֆեկիր («Լիոն», 8.9), Լիոնել Մեսսի («Բարսելոնա», 8.9)։

Հատկանշական է, որ միակ ֆուտբոլիստը, ով հայտնվել է բոլոր երեք ամիսների խորհրդանշական հավաքականում, «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին է: Օգոստոսի ու սեպտեմբերի լավագույնները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում