Պեպե. «Ռեալի» երկրպագուները ֆուտբոլիստներին չեն վարակում խանդավառությամբ

«Բեշիկթաշի» պաշտպան Պեպեն համեմատել է թուրքական թիմի ու նրա նախկին ակումբի` «Ռեալի» երկրպագուներին:

««Բեշիկթաշը» շատ կրքոտ երկրպագուներ ունի: Երբ խաղադաշտ ես դուրս գալիս, տրիբունաների աղմուկը հիացնում է: «Ռեալի» երկրպագուներն այդպես չեն: Ընդունված է ասել, որ նրանք խանդավառությամբ են վարակում թիմին, բայց ես այդպես չեմ կարծում: Դա սուտ է:

«Բեշիկթաշի» ու «Ռեալի» աջակիցների տրամադրվածությունները տարբեր են: Թուրքիայում սիրում են ֆուտբոլը: Նրանք միայն ֆուտբոլի մասին են մտածում: Խաղից հետո նրանց աղմուկը լսում ենք մինչև ուշ գիշեր»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում «beIN Sports»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում