Լյու. Մեր խաղացողները պետք է ամաչեն

«Կլիվլենդի» գլխավոր մարզիչ Տայրոն Լյուն կարծում է, որ իր թիմը պետք է ամոթ զգա, որ պարտվել է մի մրցակցի, որը խաղում էր երկրորդ կազմով: NBA-ի կանոնավոր առաջնությունում «Կավալյերսն» այսօր 115:117 հաշվով զիջել է վնասվածքների պատճառով 5 լուրջ կորուստ ունեցող «Ատլանտային»:

«Կարծում եմ` մեր բասկետբոլիստները պետք է ամաչեն: Խայտառակություն է, որ չենք կարողանում հաղթել մի թիմի, որը հանդես էր գալիս առանց իր առաջատարների: Պետք է շարունակենք փնտրել մեր խաղը ու պայքարել»,- ամերիկացու խոսքն է մեջբերում clevelanddot․com-ը։

Նշենք, որ Արևելյան կոնֆերենցիայի վերջին երեք տարիների լավագույն թիմը նոր մրցաշրջանի 10 խաղում 6 պարտություն է կրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում