«Onda Cero». Ռոնալդուն գրազ է եկել, որ կդառնա Պրիմերայի լավագույն ռմբարկու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին չի անհանգստացնում Իսպանիայի առաջնության մեկնարկում ցածր արդյունավետությունը․ նա վստահ է, որ ամենաշատ գոլերն է խփելու:

«Onda Cero»-ն հայտնում է, որ պորտուգալացին իր թիմակիցների հետ գրազ է եկել, որ շրջանցելու է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ու դառնալու է մրցաշարի լավագույն ռմբարկուն: 32-ամյա ֆուտբոլիստը խոստացել է շահած գումարը բարեգործության տրամադրել։

Նշեքն, որ Պրիմերայի 7 խաղում Ռոնալդուն 1 գոլ է խփել: Ներկայիս լավագույն ռմբարկուն հանդիսացող Մեսսին 11 մրցավեճում 12 գոլ է խփել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում