Շիկ. Կուզեի խաղալ «Ռեալում», «Բարսելոնայում» կամ ՄՅՈւ-ի կազմում, որ շատ փող ստանամ

«Ռոմայի» հարձակվող Պատրիկ Շիկը ցանկանում է ապագայում հանդես գալ այնպիսի թիմում, որտեղ ավելի շատ գումար կստանա: Նրա խոսքով` այդ շարժառիթն օգնում է կարիերայի զարգացմանը:

«Հուսով եմ` մի քանի տարուց կկարողանամ հայտնվել այնպիսի ակումբում, որտեղ ինձ էլ ավելի շատ կվճարեն, քան հիմա: Այդ շարժառիթն ինձ միշտ օգնել է: Չեմ կարծում, թե կհայտնվեմ այնպիսի ակումբում, որը զգալիորեն ուժեղ է «Ռոմայից», բայց ես կուզեի խաղալ «Ռեալում», «Բարսելոնայում» կամ «Մանչեսթեր Յունայթեդում»»,- 21-ամյա չեխի խոսքն է մեջբերում «Reporter»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում