Կուրտուա. Հիմա «Մանչեսթեր Սիթին» անկասելի է թվում, բայց…

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարծիք է հայտնել Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» մասին: «Քաղաքայինները» 8 միավորով գերազանցում են մոտակա հետապնդողներ «Մանչեսթեր Յունայթեդին» ու «Տոտենհեմին» և 9-ով` «Չելսիին»:

«Պետք է հուսանք, որ նրանք միավորներ կկորցնեն: Հիմա նրանք այնպիսի տեսք ունեն, կարծես անկասելի են: «Մանչեսթեր Սիթի» լավ է խաղում ու շատ գոլեր խփում: Նախորդ մրցաշրջանում նույնպես մի պահ կար, երբ նրանց զիջում էինք 8 միավորով, սակայն հետո հաղթանակների շարք ունեցանք: Հուսամ` կկարողանանք կրկնել այդ շարքը:

Մրցաշրջանը երկար է: «Քաղաքայինները» կարող են վնասվածքներ ստանալ, սկսել վատ խաղալ ու միավորներ կորցնել: Պետք է պատրաստ լինենք դրան և հաղթենք»,- բելգիացու խոսքերն է մեջբերում skysports.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում