USD
EUR
RUB

Գեդեշ․ Հաճելի է լսել «Ռեալի» և «Ատլետիկոյի» կողմից հետաքրքրության մասին

 

«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Գոնսալու Գեդեշը, ով վարձավճարով հանդես է գալիս «Վալենսիայում», խոսել է մամուլում շրջանառվող այն լուրերի մասին, որոնց համաձայն՝ իր ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և «Ատլետիկոն»։

-Ինձ հարցնում են «Ռեալի» և «Ատլետիկոյի» հետաքրքրության մասին, սակայն ես ոչինչ այդ մասին չգիտեմ։ Երբ ԶԼՄ-ների լուրերի համաձայն, մեծ ակումբները հետաքրքրված են քո ծառայություններով, դա ընդունում ես որպես հաճոյախոսություն։ «Ռեալը» երկու անգամ անընդմեջ հաղթել է Չեմպիոնների լիգայում, իսկ «Ատլետիկոն» միշտ գրանդ ակումբների կողքին է։

Ինձ համար հաճելի է լսել այս ակումբների հետաքրքրության մասին, սակայն այս պահին ամենակարևորն այն խաղաժամանակն է, որը ստանում եմ «Վալենսիայում»։ Հաշվի առնելով «Պարի Սեն Ժերմենում» մեծաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստների առկայությունը՝ Փարիզում նման հնարավորություն չէի ունենա։ Այժմ երջանիկ եմ «Վալենսիայում», բայց ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի ապագայում,-Գեդեշի խոսքը փոխանցում է «Marca»-ն։

Լրահոս
Ինտերը պատրաստ է Սանչեսին գնել ՄՅՈՒ-ից ՀՖՖ-ն դադարեցրեց Առաջին խմբի առաջնությունը. 58 անձ որակազրկվել է Սուլշեր․ Գրինվուդի համար սահմաններ չկան Վեսթ Արմենիան խզել է պայմանագրերը 5 ֆուտբոլիստի հետ Չեմպիոնների լիգայի 2020/21 մրցաշրջանի ժամանակացույցը Շիրակ-Լոռի. Զրոներ՝ առաջին խաղակեսից հետո Ըմբշամարտ․ Մեծահասակների աշխարհի առաջնությունն այս տարի կկայանա Սերբիայում Յուվենտուսը և Դիբալան համաձայնության են հասել նոր պայմանագրի շուրջ Խաղընկերներս աջակցում էին ինձ․ Սեդրիկը՝ Արսենալում նորամուտը նշելու մասին Վեսթ Հեմը արդյունավետ խաղում հաղթեց Չելսիին (տեսանյութ) Զիդան․ Մենք դեռ ոչինչ չեն հաղթել․ ունենք 6 եզրափակիչ, որոնցից մեկը վաղն է Առաջին խումբ. Մասիսն ու Տորպեդոն ոչ-ոքի խաղաց Միլանը 15 միլիոն եվրո կառաջարկի Ֆիորենտինայի պաշտպանի համար Մխիթարյան. Շատ ուրախ է, որ վերջապես կարողացանք գալ համաձայնության Յուվենտուսի մեկնարկային կազմը Ջենոայի դեմ խաղում. ուղիղ եթեր Բարսելոնա – Աթլետիկո․ մեկնարկային կազմեր. ուղիղ եթեր Պաշտոնական․ Արաս Օզբիլիսը երկարաձգել է պայմանագիրը Փյունիկի հետ մինչև 2021 թվականը Կլոպ․ Լիվերպուլը չի կարող միլիոններ ծախսել Հայաստանի Մ-21 հավաքականի մրցակիցները Ռոնալդուն առաջ է անցել Մեսսիից՝ «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում Խավին ցանկանում է գլխավորել «Բարսելոնա»-ն Բերեզովսկի. Արժանի հաղթանակ տարանք Ինտերը և Մանչեսթեր Սիթին հնարավոր է փոխանակվեն ֆուտբոլիստներով Բարսելոնայի հայտացուցակը Աթլետիկոյի հետ խաղի համար Արսենալի 18-ամյա ֆուտբոլիստը մտադիր է լքել ակումբը Արտետա․ Արսենալը բավականաչափ խաղեր ունի եվրագավաթային ուղեգիր նվաճելու համար Վալերի Հովհաննիսյանը հեռացել է Արարատից Աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը հետաձգվել է հինգ ամսով Ինչպիսի՜ անհավանական մրցաշրջան էր․ Վոզնյացկի Սիրողական հանդիպման ընթացքում իրանցի ֆուտբոլիստ է մահացել. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական խաղ կանցկացնի Ալբանիայի հետ Յուվենտուսը հայացքը ուղղել է Օբամեյանգի կողմը «Ռոման» հաղթել է «Սամպդորիային» Լա լիգա․ Ռեալը առանց դժվարության հաղթեց Մալյորկային ու դարձյալ գլխավորեց աղյուսակը VBet Հայաստանի գավաթ․ Արարատ-Արմենիան հաղթեց 10 հոգով մնացած Գանձասար-Կապանին ու դուրս եկավ եզրափակիչ Միլանը ցանկանում է թիմում պահել խորվաթ հարձակվողին Նապոլիի պաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ ՀՖՖ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել ՝ արձագանքելով «Շիրակի» և «Լոռիի» հրապարակումներին Լա լիգան հաղթելը շատ դժվար է. Ռակիտիչ Մեսսիի հերթական ֆանտաստիկ ցուցանիշը
website by Sargssyan