«Golden Foot-2017» մրցանակը ստանալու է Կասիլյասը

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը ստանալու է «Golden Foot» ամենամյա մրցանակը: Այդ մասին հայտնում է as.com-ը: «Ոսկե ոտքը» տրվում է համաշխարհային ֆուտբոլում նշանակալի ներդրում ունեցած խաղացողներին, ովքեր մեծ են 28 տարեկանից:

Քվեարկության արդյունքներով իսպանացին առաջ է անցել ևս 9 թեկնածուից` Մանուել Նոյերից, Սերխիո Ռամոսից, Կրիշտիանու Ռոնալդուից, Լիոնել Մեսսիից, Արյեն Ռոբենից, Տյագո Սիլվայից, Լուիս Սուարեսից, Յայա Տուրեից ու Անդրեա Պիրլոյից:

Հիշեցնենք, որ Կասիլյասը Մադրիդի «Ռեալի» կազմում 18 տիտղոս է նվաճել, իսկ Իսպանիայի հավաքականի հետ դարձել է աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնության կրկնակի հաղթող:

Նախորդ տարի «Golden Foot»-ը տրվել էր Ջանլուիջի Բուֆֆոնին: Այդ մրցանակի նախկին բոլոր հաղթողների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում