ՊՍԺ-ին որքա՞ն գումարի տրանսֆերներ է անհրաժեշտ վաճառել

«Պարի Սեն Ժերմենը» կարող է լուրջ խնդիրների առջև կանգնել 2017-18թթ. մրցաշրջանի արդյունքներով ֆինանսական «Արդար խաղին» համապատասխանելու համար:

ՈւԵՖԱ-ն հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ փարիզյան ակումբի ֆինանսների ստուգում է անցկացնելու: Եթե ֆրանսիացիների ծախսերը գերազանցեն եկամուտները, նրանք կարող են լուրջ պատժամիջոցների ենթարկվել, այդ թվում Չեմպիոնների լիգայից որակազրկվել:

Bfmtv.com-ը հաշվարկել է, որ պատժամիջոցներից խուսափելու համար ՊՍԺ-ին հարկավոր է առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նվազագույնը 80 միլիոն եվրոյի տրանսֆերներ վաճառել:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը ֆրանսիական ակումբը 222 միլիոն եվրոյով ձեռք էր բերել Նեյմարին, իսկ մյուս հարձակվող Կիլիան Մբապեին վարձակալել էր` մեկ տարուց 180 միլիոնով գնելու պարտավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում