Ամփոփիչ մրցաշար. Խմբային փուլի վիճակահանության արդյունքները

Կայացել է ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի վիճակահանությունը: Այդ մասին գրում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Փիթ Սամփրասի անվան խմբում են ընդգրկվել աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը, Դոմինիկ Տիմը, Գրիգոր Դիմիտրովը և Դավիդ Գոֆենը: Բորիս Բեքերի անվան խմբում հանդես կգան Ռոջեր Ֆեդերերը, Ալեքսանդր Զվերևը, Մարին Չիլիչը և Ջեք Սոքը:

Յուրաքանչյուր խմբից երկու թենիսիստ կմտնի կիսաեզրափակիչ: Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 12-19, Լոնդոնում: Ամփոփիչ մրցաշարի գործող չեմպիոն Էնդի Մարեյը վնասվածքի պատճառով վաղաժամ ավարտել է մրցաշրջանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում