Գատուզո. Երբ տեսա Պիրլոյի խաղը, մտածեցի մասնագիտությունս փոխելու մասին

«Միլանի» ու Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն խոսել է Անդրեա Պիրլոյի մասին, ով օրերս ավարտել է կարիերան:

«Կարո՞ղ էի ինչ-որ բան սովորեցնել Պիրլոյին: Հիմարություններ մի ասեք: Եկեք կեղտը չհամեմատենք Նուտելայի հետ: Երբ տեսա, թե նա ինչպես է խաղում, մտածեցի մասնագիտությունս փոխելու մասին: Ոչ ոք այդ մասին ավելի լավ չգիտի, քան ես, որովհետև նրա հետ խաղացել եմ 15 տարեկանից, պատանեկան հավաքականներում:

Խոսքը միայն նրա խաղամակարդակի մասին չէ: Նա պարզապես գազան է, հզոր աթլետ, այդ պատճառով խաղաց մինչև 38 տարեկանը: Երբ նրա կողքին էի, միշտ վստահություն էի զգում: Խաղերի ժամանակ ես պետք է իմ գործով զբաղվեի, իսկ մնացած ամեն ինչ նա էր անում: Իմ կարիերային նա ավելի շատ է օգնել, քան ես նրան»,- Գատուզոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում