USD
EUR
RUB

Ո՞րն է Անդրեա Պիրլոյի յուրահատկությունը

 

ԱՄՆ-ի «Նյու-Յորք Սիթի» ակումբում 2 մրցաշրջան անցկացնելուց հետո Անդրեա Պիրլոն հայտարարեց, որ 38 տարեկանում ավարտում է ֆուտբոլային կարիերան:

«Դու միշտ հասկանում ես, երբ գալիս է քո ժամանակը։ Ամեն օր առողջական խնդիրների առաջ ես կանգնում ու այլևս չես կարողանում այնպես մարզվել, ինչպես ցանկանում ես: Իմ տարիքում նորմալ է ասել, որ իմ ժամանակը եկել է»,- հայտարարեց Պիրլոն։

Նրա մասին

«Նրա առավելությունը պետք է րոպեում 35 հարվածը լինի: Նա միշտ հանգիստ է փղի պես»: Ջանլուկա Վիալլի

«Երբ Անդրեան ասաց, որ «Յուվենտուս» է տեղափոխվում, առաջին հերթին մտածեցի. «Աստված գոյություն ունի»»: Ջանլուիջի Բուֆֆոն

«Պիրլոն լռակյաց առաջնորդ է: Նա ոտքերով է խոսում»: Մարչելո Լիպի

«Անդրեա Պիրլոյին գնդակ տալը նման է այն գաղտնապահարանում պահելուն»: Զբիգնև Բոնեկ

«Ամեն անգամ, երբ նրան գնդակով եմ տեսնում, հարցնում եմ, թե արդյոք ֆուտբոլիստ կոչվելու իրավունք ունեմ»:  Ջենարո Գատուզո

«Մեծատառով ֆուտբոլիստ, անհավատալի խաղացող: Բազմաթիվ անգամներ դիմակայել եմ նրան, պատանեկան թիմերից մինչև պրոֆեսիոնալ ֆուտբոլ, որտեղ նա հանդես է եկել Իտալիայի, «Միլանի» ու «Յուվենտուսի» կազմերում: Միշտ Պիրլոյի երկրպագուն եմ եղել»: Չավի Էրնանդես

Վիճակագրություն

  • Իտալիայի հավաքական. 116 խաղ, 13 գոլ
  • Եվրագավաթներ. 139 խաղ, 11 գոլ
  • Ազգային առաջնություններ Եվրոպայում. 556 խաղ, 61 գոլ


Կարիերայի ընթացքը

«Բրեշիա»

• Մեծահասակների ֆուտբոլում առաջին քայլերը 16 տարեկանում է կատարել, երբ «Ռեջինայի» դեմ խաղում դուրս է եկել փոխարինման: «Բրեշիայի» ակադեմիայի սանն իր վրա ուշադրություն է գրավել 1996-97թթ, երբ 17 խաղում 2 գոլ է խփել ու փայլել Ա Սերիայի ուղեգիր նվաճած թիմում:

• Հաջորդ մրցաշրջանում բարձրագույն լիգայում իր առաջին գոլն է խփել «Վինչենցայի» դարպասը (4:0): Մրցաշրջանն ավարտել է 29 խաղում 4 գոլ խփելով:

«Ինտեր»/«Ռեջինա»

• 1998-99թթ․ մրցաշրջանում Միրչե Լուչեսկուն երիտասարդ Պիրլոյին «Ինտեր» է հրավիրել, բայց կիսապաշտպանի գործերը լավ չդասավորվեցին, իսկ «Ռեջինան» վերադարձրեց նրա խաղի կրակը:

• Մարչելո Լիպպիի «Ինտեր» վերադարձը ևս սպասված արդյունքը չի տվել ու 2001-ի հունվարին Պիրլոն վարձավճարի դիմաց վերադարձել է «Բրեշիա», որտեղ Կարլո Մացոնեն առաջին անգամ նրան դաշտի խորքում է օգտագործել: «Սկզբում թիմն ինձ մեղադրում էր այդ որոշման համար, բայց ես պնդեցի, որ բոլորը նրան գնդակ փոխանցեին»,- ավելի ուշ ասել է Մացոնեն:

«Միլան»

• Պիրլոյի համար «Միլանը» «Ինտերին» է տվել արգենտինացի ֆուտբոլիստ Անդրես Գուլյելմինպյերոյին: «Միլանի» կազմում իտալացին շարունակել է խաղալ դաշտի խորքից: Հենց Անչելոտտիի թիմում է Պիրլոն աստղ դարձել ու 2003 և 2007 թվականներին «ռոսոներիին» օգնել նվաճել Չեմպիոնների լիգան:

• 2005թ. «Միլանը» հասել է եվրագավաթի եզրափակիչ, որտեղ պարտվել է «Լիվերպուլին»: «Այդ խաղից հետո կարիերաս ավարտելու մասին էի մտածում, քանի որ այլևս որևէ միտք չունեի: Այդ եզրափակիչը հետապնդում էր ինձ անքնությամբ, զայրույթի ցնցումներով, դեպրեսիայով, դատարկության զգացումով: Նոր հիվանդություն էինք հնարել. «Ստամբուլյան սինդրոմ»»,-հիշում է Պիրլոն

• «Միլանի» կազմում Պիրլոն բոլոր մրցաշարերում 401 խաղ է անցկացրել, 2 սկուդետո նվաճել, ՈւԵՖԱ-ի 2 Սուպերգավաթ, Իտալիայի ու աշխարհի ակումբային առաջնության գավաթ: Անչելոտին տեղափոխվել է «Չելսի», իսկ Պիրլոն մերժել նրան հետևելու առաջարկը: 2010-11թթ․ մրցաշրջանից հետո բոլորը կարծում էին, թե իտալացու լավագույն տարիներն անցյալում էին:

«Յուվենտուս»

• Իտալիայի 2011-12թթ. առաջնության և ոչ մի հանդիպում բաց չի թողել, Անտոնիո Կոնտեի թիմին օգնել է ոսկին նվաճել, ֆուտբոլիստների վարկածով դարձել Ա Սերիայի լավագույն խաղացողը:

• Եվս երեք սկուդետո է նվաճել ու հասել Չեմպիոնների լիգայի 2015թ. եզրափակիչ, որտեղ զիջել է «Բարսելոնային»: Այդ տարվա ամռանը տեղափոխվել է «Նու-Յորք Սիթի»:

Իտալիայի հավաքական

• Իտալիայի ընտրանու հետ հաղթել է երիտասարդական Եվրո 2000-ում, չեխերի դեմ եզրափակչում 2 գոլ խփել: Պիրլոն երկրորդն է իտալական «երիտասարդական» ընտրանու պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում:

• Հավաքականի գլխավոր թիմում նորամուտը նշել է 2004-ին, երբ դեռ Ջովանի Տրապատոնին էր թիմը մարզում: Պիրլոն հավաքականում լավագույն տարիները Լիպպիի հետ է անցկացրել: 2006 թվականի Աշխարհի առաջնությունում Իտալիայի հավաքականում առաջին գոլն է խփել (Գանայի դարպասը) և 11-մետրանոց հարվածաշարում մասնակցություն ունեցել Ֆրանսիայի դեմ եզրափակչում, որի արդյունքում Իտալիան դարձել է աշխարհի չեմպիոն:

• ԱԱ-2006-ի լավագույն ֆուտբոլիստի վերջնական քվեարկության ժամանակ 3-րդ հորիզոնականում է հայտնվել՝ զիջելով Զինեդին Զիդանին ու Ֆաբիո Կանավարոյին:

• Իտալացիներին օգնել է հասնել Եվրո 2012-ի եզրափակիչ, որտեղ սակայն, պարտվել են Իսպանիային: Մրցաշարի 1/4 եզրափակչում՝ անգլիացիների դեմ հանդիպման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, Պանենկայի ոճով գոլ է խփել Ջո Հարտի դարպասը:

• Բրազիլիայում կայացած Կոնֆեդերացիաների գավաթի 2013 թվականի խաղարկությունում իր 100-րդ հանդիպումն է անցկացրել հավաքականի կազմում ու այն նշել մեքսիկացիների դարպասին խփած գոլով: Հավաքականում կարիերան ավարտել է 2015 թվականին` իր անվան դիմաց 116 խաղ գրանցելով: Նրանից ավելի այդ ժամանակ հավաքականում խաղացել էին միայն Ֆաբիո Կանավարոն ու Պաոլո Մալդինին:

Ի՞նչ կարող էինք չիմանալ

Պիրլոն լրագրողների հետ շփվելիս հայտնի է դեմքի լուրջ արտահայտությամբ, բայց խաղընկերները նրան որպես կատակասեր ֆուտբոլիստի են բնութագրում: Գատուզոն մի անգամ ասել է. «Մի անգամ նա վերցրեց հեռախոսս ու իմ անունից նամակ ուղարկեց «Միլանի» տնօրեն Արյեդո Բրայդեին, իբրև թե պատրաստ եմ քրոջս նոր պայմանագրի դիմաց զիջել»:

Պիրլոն իսկական փորձագետ է գինեգործության ոլորտում: 2007-ին սեփական տնտեսություն է հիմնել հոր հարազատ գյուղում՝ Կոլերում: «Միշտ գինի եմ խմել, փոքր տարիքից, երբ մայրս ինձ համար այն խառնում էր ջրի հետ։ Ինձ դուր էր գալիս կարդալ գինու մասին, գլուխ հանել դրանից ու փորձել տարբեր շրջանների ու ապրանքանիշերի գինիները»,- ասում է արդեն նախկին ֆուտբոլիստը։

Բրեշիայում «Պիրլո» կոկտել են մատուցում: «New York Times»-ն այն անվանել է 2017-ի լավագույն խմիչքը:

Պիրլոն «Յուվեի» երկրորդ ֆուտբոլիստն է Ալեսանդրո Դել Պյերոյից հետո, ով «Սանտյագո Բերնաբեու» մազադաշտում հոտնկայս ծափահարությունների է արժանացել երկրպագուների կողմից: Դա տեղի է ունեցել 2015-ին, երբ «Ռեալի» դեմ պատասխան խաղում (1:1) կիսապաշտպանը փոխարինվել է հանդիպման ավարտից 11 րոպե առաջ: Խաղի արդյունքում թուրինցիները եզրափակչի ուղեգիր են նվաճել:

Պիրլոն մեկն է 11 ֆուտբոլիստներից, ովքեր կարիերայի ընթացքում հանդես են եկել «Յուվենտուսի», «Միլանի» ու «Ինտերի» կազմում: Այդ արդյունքով կարող են հպարտանալ նաև Լուիջի Չևենինին, Ջուզեպե Մեացան, Էնրիկո Կանդիանին, Ալդո Սերենան, Ռոբերտո Բաջոն, Էդգար Դավիդսը, Կրիստիան Վյերին, Պատրիկ Վիեյրան, Զլատան Իբրահիմովիչը և Լեոնարդո Բոնուչչին:

Նա ասում է

«Գլխով են ֆուտբոլ խաղում: Ձեր ոտքերն ուղղակի գործիք են»:

«Հաղթելու համար պետք է ուժեղ անհատականություն լինել: Եթե բնավորություն չունես, մրցակիցներդ հում-հում կուտեն քեզ»:

«Ես ոչ մի կաթիլ ճնշում չեմ զգում: 2006-ի հուլիսի 9-ին, ամբողջ օրը քնել ու «PlayStation» եմ խաղացել: Երոկոյան գնացել եմ աշխարհի առաջնությունը հաղթելու»:

Աղբյուրը` uefa.com

Լրահոս
Զիդանը՝ Մոդրիչի մասին. Ես կարիերաս 34 տարեկանում ավարտել եմ կարիերաս, իսկ Լուկան ցանկանում է շարունակել Արտետա․ Արսենալը կարող է հետաքրքրել թոփ-խաղացողներին Ջոկովիչը պատրաստ կլինի խաղալ US Open-ում, եթե Եվրոպայում կարանտին անցնելը պարտադիր չլինի 5 փոխարինման կանոնը կպահպանվի նաև հաջորդ մրցաշրջանում Սետյեն․ Մյուս մրցաշրջանում ինձ Բարսելոնայի ղեկին եմ տեսնում ՖԻՖԱ-ն ներկայացրել է Քաթարի՝ աշխարհի 2022 թվականի առաջնության օրացույցը Արարատ-Արմենիայի հետ հետագա համագործակցության հարցը դեռ քննարկման փուլում է․ Վարդան Մինասյան Արարատ-Արմենիան երկրորդ տարին անընդմեջ նվաճեց չեմպիոնի կոչումը «Փյունիկ»-ը երկկողմ համաձայնությամբ խզել է Բերեզովսկու հետ պայմանագիրը Յուվենտուսը մոտ է «նոր Վարանի» հետ պայմանագիր կնքելուն Ռասել Վեսթբրուքը վարակվել է կորոնավիրուսով Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Սաութհեմփթոնի դեմ խաղում, ուղիղ եթեր Էդգար Բաբայանի հերթական գոլային փոխանցումը (տեսանյութ) Անհավատալի քամբեք, խենթագույն եզրափակիչ․ Նոան հաղթեց Արարատ-Արմենիային ու նվաճեց Հայաստանի գավաթը Հույն ունեմ Հենդերսոնը շուտ կմիանա մեզ. Կլոպ Sportitalia․ Ռոման համաձայնեցրել է Սմոլինգի տրանսֆերը ՄՅՈւ-ի հետ Բունդեսլիգա. մրցաշրջանի լավագույն գոլերը (տեսանյութ) Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Քուվեյթի ընտրանու հետ Մխիթարյանի գոլն ու նրա փոխանցումից հետո Վերետուի դիպուկ հարվածը հաղթանակ բերեցին Ռոմային Պարմայի դեմ խաղում (տեսանյութեր) Ռեալը վերջին 4 տարիներին գրեթե 250 մլն եվրո է աշխատել ակադեմիայի սաների վաճառքից Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, պետք է սովորենք նրանից․ Վերետու Ջոկովիչ․ Չգիտեմ՝ կխաղամ US Open-ը, թե ոչ Լայպցիգը պատրաստ չէ 25 միլիոն եվրո վճարել Վերդերի հարձակվողի համար Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը խնդրում է Չելսիին վաճառել իրեն Գվարդիոլա. Մենք կպարտվենք Ռեալին, եթե խաղանք այնպես, ինչպես Սաութհեմփթոնի դեմ Ըմբշամարտ. Ազատ ոճայինները փակ հավաք կանցկացնեն Ծաղկաձորում Ալաշկերտը հաղթեց Լոռիին ու ապահովեց տեղը եվրագավաթներում (տեսանյութ) Ալաշկերտ-Լոռի․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր Տոտենհեմը նվազագույն հաշվով հաղթեց Էվերտոնին Սևիլյան հաղթեց Էյբարին՝ ամրապնդվելով լավագույն քառյակում Ասել, որ Ռոնալդուն ամենատաղանդավորն է, ում հետ խաղացել եմ միևնույն թիմում, չեմ կարող․ Ֆերնանդեշ Լեգենդար Պիսարոն ավարտեց կարիերան Մոուրինյուն հինգերորդ մարզիչն է, ով 200 հաղթանակ է տարել ԱՊԼ-ում Ռեալի հայտացուցակը Աթլետիկի դեմ խաղում Armsport սկետչ․ Մեսսիի 700-րդ գոլը․ նոր ռեկորդը դեռ Բարսայի հաղթնակի գրավականը չէ Բարսելոնայի հայտացուցակը Վիլյառեալի հետ խաղի համար Մագնուս Կարլսենը՝ Chessable Masters առցանց մրցաշարի հաղթող Լիոնել Մեսսին կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Սիթիում» Շնորհակալ եմ Գվարդիոլային, ով ինձ ավելի լավը դարձրեց․ Սանե Ջեկոն կարող է տեղափոխվել Յուվենտուս
website by Sargssyan