«Ռեալը» որոշել է չվաճառել Բեյլի տրանսֆերը

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չի ծրագրում բաժանվել եզրային հարձակվող Գարեթ Բեյլից: «Marca» պարբերականի տեղեկությամբ` մադրիդցիները հավատում են, որ մի շարք վնասվածքներից հետո ուելսցին կկարողանա վերադառնալ նախկին խաղամակարդակին:

Նշվում է, որ 28-ամյա ֆուտբոլիստը տեղյակ է, որ աջակցություն է ստացել «սերուցքայինների» կողմից: Նա փորձելու է իրեն լավագույն կողմերով դրսևորել, որպեսզի մրցաշրջանի ամփոփման ժամանակ ակումբի կողմից բարձր գնահատականի արժանանա:

Հիշեցնենք, որ Բեյլի ներկայիս պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: Ընթացիկ մրցաշրջանում նա 11 խաղի է մասնակցել, որոնցում 3 գոլ է խփել ու 3 գոլային փոխանցում կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում