Ռամոս. Այժմ Նեյմարի համար ավելի հեշտ կլինի տեղափոխվել «Ռեալ»

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը ցանկություն է հայտնել, որ ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը տեղափոխվի «արքայական ակումբ»:

«Ինձ դուր է գալիս խաղալ լավագույն ֆուտբոլիստների կողքին: Հուսով եմ` Նեյմարը նրանց թվում է: Նեյմարի համար ՊՍԺ-ից ավելի հեշտ կլինի միանալ մեզ, քան անմիջապես «Բարսելոնայից»:

Նրա հետ պայմանագիր կկնքեի առանց երկմտանքի: Նա այնպիսի ֆուտբոլիստ է, ով լուծում է խաղերի ելքերը: Եթե նա ցանկանա, արդեն ձմռանը պատրաստ եմ բացել նրա առջև դռները»,- իսպանացու խոսքն է մեջբերում Cadena SER-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում