Վենգեր. Եթե սիրում եք ֆուտբոլը, ուրեմն սիրում եք Մեսսիի խաղը

Վենգեր. Եթե սիրում եք ֆուտբոլը, ուրեմն սիրում եք Մեսսիի խաղը

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի մասին: Լոնդոնցիների պաշտոնական կայքի հետ զրույցում ֆրանսիացին գոհունակություն է հայտնել, որ «ալբիսելեստեն» աշխարհի առաջնության եզրափակչի ուղեգիր է նվաճել:

«Շատ ուրախ եմ, որ Լեոն մասնակցելու է աշխարհի առաջնությանը: Եթե դուք սիրում եք ֆուտբոլը, ուրեմն սիրում եք Մեսսիի խաղը: Նույն տրամաբանությամբ ձեզ պետք է դուր գա նաև Արգենտինայի հավաքականը: Այնտեղ միշտ թոփ-մակարդակի տաղանդավոր ֆուտբոլիստներ են լինում: Կտխրեի, եթե Արգենտինան չմասնակցեր Ռուսաստանում կայանալիք Մունդիալին»,- ասել է Վենգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում