Բեյլը դեռ չապաքինված նոր վնասվածք է ստացել

Բեյլը դեռ չապաքինված նոր վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Գարեթ Բեյլ հերթական վնասվածքն է ստացել: Այդ մասին հայտնում է marca.com-ը:

28-ամյա ֆուտբոլիստը չի հրավիրվել Ուելսի հավաքական, որպեսզի ապաքինվի նախորդ վնասվածքից, սակայն նոր խնդիրների առջև է կանգնել: Գարեթը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել: Սպասվում էր, որ Բեյլը կկարողանա մասնակցել նոյեմբերի 18-ին «Ատլետիկոյի» դեմ կայանալիք դերբիին, սակայն մեծ է հավանականությունը, որ նա բաց կթողնի ևս մի քանի շաբաթ:

Վերջին անգամ վինգերը խաղադաշտ է դուրս եկել սեպտեմբերի 26-ին` Դորտմունդի «Բորուսսիայի» դեմ արտագնա մրցավեճում (3:1):

Հետևեք մեզ նաև Telegram-ում