«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտի 9 հազար կիլոմետրանոց սխալը

«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտի 9 հազար կիլոմետրանոց սխալը

Ուշագրավ դեպք է պատահել «Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտի հետ: The Sun-ը հաղորդում է, որ սկաուտը Դանիայից Իսլանդիա է մեկնել, որպեսզի դիտի այդ երկրի հավաքականի ու Չեխիայի ընտրանու միջև ընկերական խաղը:

Պարզվել է, որ հանդիպման վայրի հարցում նա սխալվել է մոտ 9 հազար կիլոմետրով․ խաղը կայացել է ոչ թե Ռեյկյավիկում, ինչպես ենթադրել է սկաուտը, այլ Քաթարում: Չեխիան հաղթել է 2:1 հաշվով:

Նշվում է, որ «կարմիր սատանաները» սկաուտին հանձնարարել էին հետևել իսլանդացի հարձակվող Կրիստիան Ֆինբոգասոնի և «Ուդինեզեի» չեխ կիսապաշտպան Անտոնի Բարակի խաղին:

Լուսանկար

Հետևեք մեզ նաև Telegram-ում