Ալբա․ Ինձ դուր չի գալիս՝ ինչպես է Իսկոն խաղում «Ռեալում»

Ալբա․ Ինձ դուր չի գալիս՝ ինչպես է Իսկոն խաղում «Ռեալում»

«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է Իսպանիայի հավաքականում իր թիմակից Իսկոյի՝ Մադրիդի «Ռեալում» ունեցած առաջընթացի մասին։

-Արդեն երկար տարիներ ճանաչում եմ Իսկոյին։ Գնահատում եմ Իսկոյի խաղը՝ չնայած նա հանդես է հալիս մեր գլխավոր հակառակորդի կազմում։ Անկեղծ ասած, ինձ դուր չի գալիս հետևել, թե ինչպիսի մակարդակով է նա խաղում «Ռեալում»։ Բոլորովին այլ տեսակետ ունեմ Իսպանիայի հավաքականի կազմում նրա խաղի մասին։ Իսկոն միշտ նույն ոճով է խաղացել, սակայն հիմա անհավանական մակարդակի է հասել՝ դառնալով աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը,- Ալբայի խոսքը մեջբերված է «Marca»-ից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում