Ազար․ Երազում եմ խաղալ Զիդանի գլխավորությամբ

Ազար․ Երազում եմ խաղալ Զիդանի գլխավորությամբ

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը հերթական անգամ հայտարարել է, որ երազում է խաղալ Զինեդին Զիդանի գլխավորությամբ։

-Բոլորն էլ գիտեն՝ որքան շատ եմ հարգում Զինեդին Զիդանին՝ և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ որպես մարզիչ։ Նա իմ կուռքն է եղել։ Չգիտեմ՝ ապագայում իմ կարիերայում ինչ կլինի, սակայն ինձ համար երազանք է խաղալ Զիդանի գլխավորությամբ։

Ամեն դեպքում հիմա երջանիկ եմ «Չելսիում» և դեռ շատ հաջողությունների պետք է հասնեմ այս ակումբի հետ։ Կենտրոնացած եմ ներկայիս ակումբի կազմում ելույթներիս վրա,- Ազարի խոսքը մեջբերել է «AS.com»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում