Սեզար․ Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ Մեսսին այլ մոլորակից է

Սեզար․ Նեյմարն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, իսկ Մեսսին այլ մոլորակից է

Բրազիլիայի հավաքականի նախկին դարպասապահ Ժուլիո Սեզարը գովասանքով է խոսել հայրենակից Նեյմարի մասին։ Սեզարը ցանկանում է, որ «Պարի Սեն Ժերմենի» հարձակվողն ապագայում ստանա «Ոսկե գնդակ» մրցանակը։

-Ինձ համար Նեյմարն այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Մեսսի՞ն։ Ես ասացի՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, իսկ Մեսսին այլ մոլորակից է։ Կարծում եմ՝ հիմա Նեյմարի ժամանակն է։

Շատ եմ հարգում Նեյմարին։ Նրա հետ խաղալու, հաղթելու հնարավորություն եմ ունեցել և որպես ընկեր՝ ցանկանում եմ, որ նա արժանանա «Ոսկե գնդակ» մրցանակին,- ասել է Սեզարը «ESPN FC»-ին տված հարցազրույցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում