Հայնկեսը բացառել է պայմանագիրը երկարաձգելու տարբերակը

Հայնկեսը բացառել է պայմանագիրը երկարաձգելու տարբերակը

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո չի երկարաձգելու մյունխենյան ակումբի հետ պայմանագիրը։ 

«Դա բացառված է»,- 72-ամյա Հայնկեսի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հոկտեմբերին «Բավարիայի» ղեկավարությունն աշխատանքից ազատեց Կարլո Անչելոտիին, որից հետո թիմ հրավիրեց նախկին մարզչին։ Հայնկեսը համաձայնել է աշխատել մինչև 2017-18թթ․ մրցաշրջանի ավարտը։

Հավելենք, որ Յուպ Հայնկեսի գլխավորությամբ «Բավարիան» ընթացիկ մրցաշրջանում 7 հադիպում է անցկացրել՝ տոնելով նույնքան հաղթանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում