Մորատա․ Իսկոն «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի ամենակարևոր ֆուտբոլիստն է

Մորատա․ Իսկոն «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի ամենակարևոր ֆուտբոլիստն է

«Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատան «Cadena Ser»-ին տված հարցազրույցում գովասանքով է խոսել Իսպանիայի հավաքականում թիմակից Իսկոյի մասին։

-Ես Իսկոյին ինձ հետ «Չելսիի» կտանեի, սակայն հիմա նա «Ռեալում», ինչպես նաև Իսպանիայի հավաքականում, առանցքային դերակատարություն ունի։ Կարծում եմ՝ Իսկոյին հնարավոր չէ կանգնեցնել, երբ նա զգում է, որ վճռորոշ պահ է։ Ամբողջ աշխարհն է տեսնում, որ նա դարձել է «Ռեալի» առաջատարը։ Իսկոն «Ռեալի» և հավաքականի ամենակարևոր ֆուտբոլիստն է։ Նա արդյունք է ապահովում։ Նա, ասես, պարում է գնդակով։

Ինչ վերաբերվում է իմ հեռանալուն՝ ես ցանկանում էի շատ խաղալ և այդ մասին ասել եմ մարզչին։ Հիմարություն կլիներ հայտարարել, որ ցանկանում եմ հեռանալ «Ռեալից»։ Ես «Ռեալի» երկրպագու եմ, բայց «Չելսիի» ֆուտբոլիստ։ Իհարկե, կցանկանայի մեկ օր վերադառնալ «Արքայական ակումբ», սակայն դա բարդ հարց է,- ասել է Մորատան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում