Նադալ․ Ֆեդերերին հաղթելու ճանապարհ եմ փնտրում

Նադալ․ Ֆեդերերին հաղթելու ճանապարհ եմ փնտրում

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակը գլխավորելու կարևորությունից և հույս է հայտնել, որ հաջող հանդես կգա Ամփոփիչ մրցաշարում։

-Ռոջերի հետ առաջին տեղի համար պայքարն ինձ ընդհանրապես չի անհանգստացրել։ Հաջորդ մրցաշրջանում մտադիր չեմ փոխել ժամանակացույցս և ամբողջ ուժով պայքարել տարին կրկին առաջին հորիզոնականում ավարտելու համար։ Բայց, իհարկե, դա կարևոր նվաճում է, հատկապես իմ տարիքում։ Ես անգամ չէի մտածում, որ կվերադառնամ առաջին հորիզոնական։

Ամփոփիչ մրցաշարում հաղթանակն իմ նպատակներից մեկն է։ Արդեն 13 անգամ որակավորել եմ այս մրցաշարին։ Վստահություն ձեռք բերելու համար ինձ հարկավոր չէ հաղթել Ֆեդերերին։ Եթե կրկին հանդիպեմ նրան, հիանալի կլինի, և ես նրան հաղթելու հնարավորություն կստանամ։ Չմոռանանք, որ այս տարի մենք հանդիպել ենք այնպիսի մրցաշարերի շրջանակում, որոնց ծածկույթն ավելի հարմար էր Ռոջերին։ Ընդունում եմ դա և նրան հաղթելու ճանապարհ եմ փնտրում։ Հիմա բավականաչափ առողջ եմ և հույս ունեմ՝ կունենամ նման հնարավորություն,- Նադալի խոսքերը մեջբերել է ATP-ի պաշտոնական կայքը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում