Գվարդիոլայի պատճառով հեռացած բժիշկը վերադարձել է «Բավարիա»

Գվարդիոլայի պատճառով հեռացած բժիշկը վերադարձել է «Բավարիա»

«Բավարիայի» բժշկական շտաբ է վերադարձել Հանս Վիլհելմ Մյուլեր Վոլֆարտը, ով մյունխենյան ակումբում է աշխատել 40 տարի: Այդ մասին տեղեկացնում է focus.de-ն:

Գերմանացի մասնագետը 2015 թվականին «Բավարիայից» հեռացել էր նախկին գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ տարաձայնությունների պատճառով: 75-ամյա Մյուլեր Վոլֆարտը գլխավորելու է մյունխենցիների ընդհանուր բժշկական շտաբը:

Ավելի վաղ գերմանական ակումբի մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը պաշտոնանկ է արել բժիշկ Ֆոլկեր Բրաունին, ով սխալ որոշումներ էր կայացրել Ջերոմ Բոատենգի ու Դավիդ Ալաբայի վնասվածքների ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում