«Express». «Ռեալը» սուպերփոխանակում է առաջարկելու ՊՍԺ-ին

«Express». «Ռեալը» սուպերփոխանակում է առաջարկելու ՊՍԺ-ին

Մադրիդի «Ռեալը» շարունակում է «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարին ձեռք բերելու տարբերակներ դիտարկել:

Բրիտանական «Express»-ը գրում է, որ մադրիդցիները բրազիլացու փոխարեն առաջարկելու են եզրային հարձակվող Գարեթ Բեյլին ու կենտրոնական կիսապաշտպան Թոնի Կրոսին:

«Արքայական ակումբը» հասկանում է, որ դժվար կլինի այնպիսի գումար առաջարկել, որը փարիզցիներին կստիպի հրաժարվել իր գլխավոր աստղից, ուստի փոխանակումն ավելի հավանական է համարում:

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստի համար ՊՍԺ-ն 222 միլիոն եվրո է վճարել «Բարսելոնային»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում