Դյուրանտ. Կարին մեր կատարյալ առաջատարն է

Դյուրանտ. Կարին մեր կատարյալ առաջատարն է

«Գոլդեն Սթեյթի» թեթև հարձակվող Կևին Դյուրանտը թիմի առաջատար է համարում խաղարկող Ստեֆեն Կարիին:

«Նույնիսկ չեմ կարող բացատրել, թե Ստեֆը որքան յուրահատուկ մարդ է և ինչպես է հոգ տանում մյուսների մասին: Նա դա անում է ամեն օր, անկախ իրավիճակներից: Դա բարի, մանկական բնավորություն է: Նա բասկետբոլ է խաղում մեծագույն ուրախությամբ, ինչը վարակիչ է:

Կարին մեր թիմի ու ակումբի կատարյալ առաջատարն է: Ամեն օր հաճույք եմ ստանում նրա հետ աշխատելուց»,- ամերիկացու խոսքերն է մեջբերում «Mercury News»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում