Չորս հայ ըմբիշ կմասնակցի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությանը

Չորս հայ ըմբիշ կմասնակցի Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությանը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է նոյեմբերի 21-26-ը Լեհաստանում կայանալիք Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությանը: ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանը կներկայացնի չորս ազատոճային:

Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը թիմի կազմում ընդգրկել է Գևորգ Թադևոսյանին (57 կգ), Ղազար Համբարձումյանին (61 կգ), Խաչատուր Պապիկյանին և Հրայր Ալիխանյանին (74 կգ):

«Մեծահասակների հավաքականում հանդես գալուց առաջ Մ-23 տարեկանների աշխարհի առաջնությունը հիանալի մրցահարթակ է երիտասարդ մարզիկների համար: Տղաները լավ մարզավիճակում են: Հույս ունեմ հաջող հանդես կգան»,- ասել է Հաբեթնակ Կուրղինյանը:

Թիմը մրցավայր կմեկնի նոյեմբերի 23-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում