Դանիան ջախջախեց Իռլանդիային և աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

Դանիան ջախջախեց Իռլանդիային և աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

Դանիայի հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց՝ անցումային խաղերում առավելության հասնելով Իռլանդիայի ընտրանու նկատմամբ։

Առաջին խաղում հավաքականները գոլեր չէին խփել, իսկ Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում կայացած պատասխան հանդիպումն ավարտվեց 1։5 հաշվով։ Իռլանդացիների կազմում հաշիվը բացեց Շեյն Դաֆին, ապա Սայրուս Կրիստին դարձավ ինքնագոլի հեղինակ, ինչին հաջորդեցին Կրիստիան Էրիկսենի հեթ-տրիկը և Նիկլաս Բենդտների հստակ իրացրած 11-մետրանոց տուգանայինը։

ԱԱ-2018, անցումային խաղ

Իռլանդիա – Դանիա՝ 1։5
Գոլերը՝ Դաֆի 6՛ – Կրիստի 29՛/ինքնագոլ, Էրիկսեն 32՛, 63՛, 74՛, Բենդտներ 90՛ / 11-մետրանոց

Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ

Հետևեք մեզ նաև Telegram-ում