Էրիկսենի տպավորիչ արդյունավետությունը

Էրիկսենի տպավորիչ արդյունավետությունը

Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Իռլանդիայի ընտրանու դեմ Աշխարհի 2018 թվականի առաջնության անցումային խաղում (5:1): Այդ հաղթանակի շնորհիվ սկանդինավները եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել:

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաշվարկել է, որ ազգային ընտրանու կազմում վերջին 8 խաղում 25-ամյա ֆուտբոլիստը 9 գոլ է խփել: Ընդհանուր ընտրական փուլում կիսապաշտպանը 11 գոլ է գրանցել, ինչը երրորդ ցուցանիշն է եվրոպական գոտում: «Տոտենհեմի» ֆուտբոլիստից առաջ են անցել միայն հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա, 15 գոլ) և Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան, 16 գոլ): Էրիկսենի պես 11 գոլ է հեղինակել նաև Ռոմելու Լուկակուն (Բելգիա):

Հատկանշական է, որ Կրիստիանը նաև 3 գոլային փոխանցում է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում