Աշխատավարձերի վրա ամենամեծ գումարներ ծախսող ակումբները

Բրիտանական «Daily Mail» պարբերականը հրապարակել է ֆուտբոլում ամենամեծ աշխատավարձեր վճարող ակումբների ցանկը:
Առաջին տեղը զբաղեցնում է «Պարի Սեն Ժերմենը»: Ֆրանսիական ակումբը ֆուտբոլիստների աշխատավարձերի վրա տարեկան ծախսում է 317 միլիոն եվրո: Փարիզցիների ամենամեծ աշխատավարձը ստանում է Նեյմարը` շաբաթական 600 հազար եվրո:
Ամենամեծ աշխատավարձերով ակումբների թարմացված ցանկը հետևյալ տեսքն ունի.
1. ՊՍԺ – 317 միլիոն
2-3. «Մանչեսթեր Յունայթեդ» - 294
2-3. «Բարսելոնա» - 294
4. «Չելսի» - 279
5. «Մանչեսթեր Սիթի» - 272
6. «Ռեալ Մադրիդ» - 267
7. «Բավարիա» - 262
8-9. «Արսենալ» - 234
8-9. «Լիվերպուլ» - 234
10. «Յուվենտուս» - 167