Սպորտի պատմության ամենաշատ պարգևավճար ստացած մարզիկը

Սպորտի պատմության ամենաշատ պարգևավճար ստացած մարզիկը

Լոնդոնում ընթացող թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարում երկրորդ հաղթանակը տոնելու շնորհիվ Ռոջեր Ֆեդերերը սպորտի պատմության ռեկորդ է սահմանել: Այդ մասին հայտնում է «Ֆորբս» ամսագիրը:

Ալեքսանդր Զվերևի նկատմամբ հաղթանակից հետո տարբեր մրցաշարերում շվեյցարացու պարգևավճարների թիվը հասել է 110 235 682 դոլարի: Դա նոր ռեկորդն է:

Ֆեդերերը շրջանցել է գոլֆիստ Թայգեր Վուդսին: Ամերիկացին իր կարիերայի ընթացքում ստացել է 110 061 012 դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում