Հայտնի է Աշխարհի առաջնության վերջին մասնակիցը (տեսանյութ)

Հայտնի է Աշխարհի առաջնության վերջին մասնակիցը (տեսանյութ)

Աշխարհի 2018 թվականի առաջնության անցումային փուլում կայացել է վերջին հանդիպումը: Պերուի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Նոր Զելանդիայի ընտրանուն և 2:0 հաշվով հաղթանակ տոնել: Առաջին մրցավեճում գրանցվել էր 0:0 հաշիվը:

Հարավամերիկացիների կազմնում հաշիվը 28-րդ րոպեին բացել է Ջեֆերսոն Ֆարֆանը, ով աչքի է ընկել ուժգին հարվածով: 65-րդ րոպեին տանտերերի առավելությունն ամրապնդել է Կրիստիան Ռամոսը:

Այսպիսով, Պերուն 1982 թվականից հետո առաջին անգամ կմասնակցի Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Ռիկարդո Գարեկայի գլխավորած թիմը դարձավ Մունդիալի վերջին` 32-րդ մասնակիցը:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում