«Բարսելոնան» ցանկանում է հրավիրել Էրիկսենին. «Տոտենհեմի» ռեկորդային պահանջը

«Բարսելոնան» ցանկանում է հրավիրել Էրիկսենին. «Տոտենհեմի» ռեկորդային պահանջը

«Բարսելոնան» ակտիվորեն հետևում է «Տոտենհեմի» կիսապաշպան Կրիստիան էրիկսենի խաղին ու ցանկանում է տեղափոխության առաջարկ կատարել: Mundodeportivo.com-ը հայտնում է, որ լոնդոնցիների հանդիպումների ժամանակ կատալոնացիների մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդեսը հետևել է հենց դանիացու խաղին, այլ ոչ թե Դելե Ալիի ու Հարի Քեյնի, ինչպես պնդում էին այլ լրատվամիջոցներ:

Անձամբ Էրիկսենը վաղուց խոստովանել է «Բարսելոնայում» խաղալու երազանքի մասին և, ամենայն հավանականությամբ, կընդունի «կապտանռնագույնների» առաջարկը: Այդ տեղափոխության հնարավորությունը բարդացնում է «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին, ով 25-ամյա ֆուտբոլիստի համար ամռանը 225 միլիոն եվրո է պահանջել «բլաուգրանայից»: Լոնդոնցի պաշտոնյան Էրիկսենին Նեյմարից ավելի բարձր է դասում, ուստի պահանջում է, որ կիսապաշտպանի համար ավելի շատ վճարվի, քան բրազիլացու (222 միլիոն): Աղբյուրը նշում է, որ ԱԱ-2018-ի ընտրական փուլում Էրիկսենի փայլուն ելույթները բանակցային փուլում ամրապնդել են «Տոտենհեմին» դիրքերը:

«Բարսելոնան» կիսապաշտպանության կենտրոնը համալրելու համար շարունակում է դիտարկել նաև Ֆիլիպե Կոուտինյոյի («Լիվերպուլ») թեկնածությունը:

Հատկանշական է, որ Դանիել Լևին 225 միլիոն եվրո է գնահատել նաև հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերային արժեքը, ում ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում