«Բավարիան» սկսել է նոր հարձակվողի շուրջ բանակցությունները

«Բավարիան» սկսել է նոր հարձակվողի շուրջ բանակցությունները

«Բավարիան» պատրաստվում է ձմռանը նոր հարձակվող ձեռք բերել և այդ կապակցությամբ սկսել է բանակցել «Հոֆենհայմի» հետ: Մյունխենցիների փորձում են ձեռք բերել Սանդրո Վագներին,- հայտնում է sport1.de-ն: 

Այդ տեղեկությունը հաստատել է նաև Զինսհայմը ներկայացնող թիմի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը:

«Վաղուց գիտենք, որ «Բավարիան» հետաքրքրված է Սանդրոյի ծառայություններով: Տեղյակ ենք, որ Վագները պատրաստվում է ընդունել առաջարկը: Ստեղծված իրավիճակը կքննարկեմ ֆուտբոլիստի հետ: Բոլորը գիտեն, որ նրա ընտանիքը բնակվում է Մյունխենում: Որոշողը ես չեմ, այլ մեր ակումբը: Նա երկարաժամկետ պայմանագիր ունի, ուստի որոշիչ կդառնա «Բավարիայի» առաջարկած գումարը»,- ասել է գերմանացի մասնագետը:

Ավելի վաղ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ակումբին խնդրել էր նոր հարձակվող ձեռք բերել, որպեսզի նա հանգստանալու հնարավորություն ունենա: 

Հիշեցնենք, որ Սանդրոն մյունխենցիների սանն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում