Ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերի կամային հաղթանակը (տեսանյութ)

Ամփոփիչ մրցաշար. Ֆեդերերի կամային հաղթանակը (տեսանյութ)

Լոնդոնում ընթացող տարվա Ամփոփիչ մրցաշարում մեկնարկել է B խմբի երրորդ տուրը: Մրցաշարային աղյուսակը գլխավորող և կիսաեզրափակչի ուղեգիրն ապահոված Ռոջեր Ֆեդերերը մրցել է փլեյ-օֆֆում հայտնվելու հնարավորությունները կորցրած Մարին Չիլիչի հետ:

Առաջին սեթում խորվաթը կարողացել է չպարտվել սեփական մատուցումները, երբ մրցակիցը 4 բրեյք է ունեցել, և խաղը տեղափոխել է թայ-բրեյք, որտեղ մեկ սխալ քիչ է թույլ տվել: Երկրորդ ու երրորդ սեթերում շվեյցարացին սկսել է ավելի հաջող գործել մրցակցի մատուցումների ժամանակ և իրացրել է իր առավելությունը: Արդյունքում, Ֆեդերերը հաղթել է 6:7 (5), 6:4, 6:1 հաշվով: 36-ամյա թենիսիստը 100-տոկոսանոց արդյունքով (3 միավոր) գրավել է առաջին տեղը:

Այս խմբից կիսաեզրափակչի երկրորդ ուղեգրի համար պայքարում կկայանա որոշիչ` Ալեքսանդր Զվերև – Ջեք Սոք հանդիպումը, որը կմեկնարկի կեսգիշերին:

Տեսանյութ

Հետևեք մեզ նաև Telegram-ում