«Ռեալը» վերջնականապես կողմնորոշվել է նոր դարպասապահի հարցում

«Ռեալը» վերջնականապես կողմնորոշվել է նոր դարպասապահի հարցում

Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսբալագան շատ մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն: Այդ մասին գրում է as.com-ը:

23-ամյա ֆուտբոլիստը միակ դարպասապահն է, ում թեկնածությունը դիտարկում են մադրիդյան ակումբում: «Սերուցքայինների» ղեկավարությունն արդեն վերջնական որոշել են հրավիրել բասկ խաղացողին: 

Արիսբալագայի պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Բասկյան ակումբն առաջարկել է երկարաձգել այն, սակայն ֆուտբոլիստը մերժմամբ է պատասխանել:  2018 թվականի ամռանը նա ազատ գործակալ կդառնա: «Ռեալը» վստահ է, որ Կեպան ընտրելու է հենց մայրաքաղաքային թիմը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում