Ռոբինյո. Մեսսին թանկ արժեր նույնիսկ «Մանչեսթեր Սիթիի» համար

Ռոբինյո. Մեսսին թանկ արժեր նույնիսկ «Մանչեսթեր Սիթիի» համար

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Ռոբինյոն պատմել է, որ անգլիական ակումբի սեփականատեր շեյխ Մանսուրը փորձել է ձեռք բերել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին:

«Մի քանի անգամ զրուցել եմ շեյխ Մանսուրի հետ: Նա պատմում էր, որ մտադիր է ձեռք բերել Մեսսիին ու Կակային: Կական մոտ էր Անգլիա տեղափոխվելուն, իսկ Մեսսին` ոչ: Արգենտինացին թանկ արժեր նույնիսկ «Սիթիի» համար:

Հավատում եմ «քաղաքայինների» նախագծին: Շեյխը երազում է «Մանչեսթեր Սիթին» դարձնել աշխարհի լավագույն ակումբը: Ներկայումս թիմը գլխավորում է աշխարհի լավագույն մարզիչը: Գվարդիոլան ունակ է այնպիսի թիմ ստեղծել, որը ոչ մի մրցակցի չի զիջի»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում fourfourtwo.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում