Ո՞վ է Իվոբիի ամենատաղանդավոր թիմակիցը

Ո՞վ է Իվոբիի ամենատաղանդավոր թիմակիցը

«Արսենալի» եզրային հարձակվող Ալեքս Իվոբին պատասխանել է այն հարցին, թե ում է համարում իր հետ խաղացած ֆուտբոլիստներից ամենատաղանդավորը:

«Եթե հաշվի առնենք տաղանդը, ապա Սանտի Կասորլան լավագույնն է այն ֆուտբոլիստներից, ում հետ երբևէ խաղացել եմ նույն թիմում: Ցավոք, նա վաղուց վնասվածք ունի, բայց, միևնույն է, նրան եմ ընտրում:

Երբ հայտնվեցի «Արսենալում», ապշել էի, թե նա որքան լավ է տիրապետում երկու ոտքերով խաղին: Բացի այդ, Սանտին շատ պոզիտիվ մարդ է, միշտ ժպտում է: Երբ նա թիմում է, բոլոր ֆուտբոլիստները միշտ ինչ-որ կատակի վրա են ծիծաղում: «Արսենալը» լրջորեն զգում է Կասորլայի կարիքը»,- նիգերացու խոսքերն է մեջբերում «Soccerladuma»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում