Օբամեյանգը ժամանակավորապես հեռացվել է թիմից
16/11/2017 23:41
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսսիան» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում տեղեկացրել է, որ հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը ժամանակավորապես հեռացվել է գլխավոր թիմից: Գաբոնցին չի մասնակցելու Բունդեսլիգայի 12-րդ տուրում «Շտուտգարտի» դեմ կայանալիք արտագնա հանդիպմանը:
Ռուրյան ակումբի որոշման պատճառները չեն նշվում: Միայն հայտնի է, որ դա կարգապահական քայլ է: 2016 թվականի նոյեմբերին հարձակվողն արդեն մեկ անգամ նմանատիպ պատժի ենթարկվել էր: Նա բաց էր թողել Լիսաբոնի «Սպորտինգի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մրցավեճը: Այդ ժամանակ պատժի պատճառն առանց թույլտվության Իտալիա մեկնելն էր:
Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, որոնցում 15 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում