Ռոնալդու. Երազում եմ 7 երեխա ունենալու և 7 «Ոսկե գնդակ» նվաճելու մասին

Ռոնալդու. Երազում եմ 7 երեխա ունենալու և 7 «Ոսկե գնդակ» նվաճելու մասին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, թե ինչի մասին է երազում:

«Քանի դեռ խաղում եմ, ուզում եմ նվաճել բոլոր մրցանակները: Այս պահին ցանկանում եմ ստանալ 5-րդ «Ոսկե գնդակը», իսկ մյուս տարի ևս մեկը…

Շատ ուրախ եմ, որ երեխաներով եմ շրջապատված, նրանց շատ եմ սիրում: Կյանքն առանց երեխաների ոչինչ չարժի: Երազում եմ 7 երեխա ունենալ և 7 «Ոսկե գնդակ» նվաճել»,- պորտուգալացու խոսքն է մեջբերում as.com-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա ֆուտբոլիստը ներկայումս 4 երեխա ունի և նույնքան «Ոսկե գնդակ» է ստացել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում